COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո բժիշկը կնոջ համար անսովոր դեղատոմս է գրել
Նյու Յորքի բնակիչ Էվելին Շոուին կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո թույլատրել են գրկել թոռնուհուն: Այս մասին հայտնում է Insider-ը: Ամբողջ տարվա ընթացքում կինը չի կարողացել ամբողջությամբ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ` կորոնավիրուսի պատճառով: Նրա դուստրը՝ Լորան, ասել է, որ այս ամբողջ ընթացքում շփվելիս իրենք երկու մետր հեռավորություն են պահել:
«Անցյալ մարտից նրան ոչ ոք չէր գրկում, նա թույլ չէր տալիս դա անել», – բացատրել է Լաուրան:
Էվելինը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի երկրորդ դոզան ստանալուց երկու շաբաթ անց էլ չի դադարել անհանգստանալ սոցիալական հեռավորությունից և շարունակել է դրան հետևել նույնիսկ սիրելիների հետ: Այդ պատճառով ընտանեկան բժիշկը գտել է մի միջոց, որը կօգնի կնոջը հարմարավետ զգալ, և դեղատոմս է գրել անսովոր «դեղով»: Դեղատոմսում բժիշկը նշել է.
«Ձեզ թույլատրվում է գրկել Ձեր թոռնուհուն»:
Կարծիքներ