«Ռոմայի» արդեն 3-րդ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով
18-ամյա գանացի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը դարձել է իտալական «Ռոմայի» 3-րդ ֆուտբոլիստը, որը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Football Italia-ն՝ հղում կատարելով հռոմեական ակումբի մամուլի ծառայությանը: Թիմում վարակված են նաև հիմնական կազմի ֆուտբոլիստներ Քրիստանտեն և Գոնսալո Վիլյարը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի սաները Ա Սերիայի 15-րդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեցին «Բոլոնյային»:
Կարծիքներ