Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

Freenews-ի տեղեկություններով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար։ Մենք փորձեցինք կապ հաստատել դեռևս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, սակայն չհաջողվեց:

Նշենք, որ նա մինչ ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնելը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում: 2013 թվականից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է:

Նաև հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է մնացել Էրիկ Գրիգորյանի հրաժարականից հետո:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում