ԱՄՆ-ը և ԵՄ-ն հետևում են Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակին

ԱՄՆ-ը և ԵՄ-ն հետևում են Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Աբդոլլահիանի ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետ կապված իրավիճակին։

«ԵՄ անդամ պետությունների հետ ուշադիր հետևում ենք այն տեղեկություններին»,- գրել է Միշելը:

Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Միացյալ Նահանգները հետևում են ուղղաթիռի վթարի մասին տեղեկություններին:

«Մենք ուշադիր հետևում ենք Իրանում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդագրություններին, որում երկրի նախագահն էին և ԱԳՆ ղեկավարը»,- ասել են Պետդեպարտամենտից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում