Կոլումբիայի հանքերում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 11 մարդ Է զոհվել
Առնվազն 11 մարդ է զոհվել Կոլումբիայի կենտրոնում գտնվող հանքերում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Tiempo թերթին:
Ըստ աղբյուրի՝ պայթյունների պահին հանքերում գտնվել է ավելի քան 30 հանքափոր։ Տեղական ժամանակով ժամը 05:20-ի դրությամբ 17 մարդ արգելափակված է մնացել թունելներում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Ինչպես հայտնում է El Tiempo-ն, մարտի 14-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Սուտատաուսեի ածխահանքերից մեկում։ Դրան հաջորդել է մի շարք պայթյուններ հարևան չորս հանքերում։
Կարծիքներ