Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Շանլըուրֆա նահանգի նահանգապետ Սալիհ Այհանը հայտնել էր չորս զոհի մասին: Ավելի ուշ բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է հինգ մարդու դի, որոնք համարվում էին անհետ կորած։ Եվս մեկ մարդ է մահացել հարևան Ադիյաման նահանգում։ Երկու նահանգներն էլ տուժել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերից։
Հորդառատ տեղումների պատճառով ջրի տակ են անցել մարզի բազմաթիվ բնակավայրեր։ Տեղի բնակչությունը տարհանվել է անվտանգ տարածքներ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մարզերում անձրևները կշարունակվեն երկու օր, ուստի չեն բացառվում նոր հեղեղումներ ու սելավներ։
Կարծիքներ