«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում. Հովհաննես Մովսիսյան

«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում. Հովհաննես Մովսիսյան

«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

 

«Ինչու ենք հիմա տեղադրում

 

Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։

 

Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։

 

Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ խոսքը «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմի մասին է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում