Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիություն է շնորհել Լևոն Ջուլֆալակյանին, ով 1988 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն։ Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալը։
Ջուլֆալակյանը նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է։ 2003 թվականից ՀԱՕԿ գործկոմի անդամ է։
Կարծիքներ