Համավարակի պայմաններում դիաբետով հիվանդներն ավելի վտանգված են

Համավարակի պայմաններում դիաբետով հիվանդներն ավելի վտանգված են

Դիաբետը դատավճիռ չէ, այն կանխարգելվող և բուժվող հիվանդություն է:

1991 թվականից Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս տարի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում նոյեմբերի 14-ից 20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ: Այն նպատակ ունի հասարակության ուշադրությունը բևեռել շաքարային դիաբետի հիմնախնդիրներին և բարձրացնել բնակչության իրազեկվածությունը հիվանդության վերաբերյալ:

Ինչպես Հայաստանի, անպես էլ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության համակարգերի գերակա խնդիրներից են` բարելավել  ՇԴ հիվանդների բուժման արդյունավետությունը, կանխել բարդությունների առաջացումը, ներդնել դիաբետիկ ռետինոպաթիայի սքրինինգային ծրագրեր` կանխելով ՇԴ հիվանդների տեսողության խանգարումը և կորուստը:

Նոյեմբերի 18-ին ԱԿՀ կողմից կազմակերպված դիաբետիկ ռետինոպաթիաների սքրինինգների իրականացման վերաբերյալ համաժողովին ներկայացվել է Հայաստանի փորձը (Country story Armenia):

ԱՀԿ կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն` աշխարհում.

_ՇԴ հիվանդների 1/3 մոտ առկա է դիաբետիկ ռետինոպաթիա

_ՇԴ հիվանդների թիվը 1980 թվականի 108 միլիոնից 2014 թվականին հասել է 422-ի,18-ից բարձր տարիքի բնակչության շրջանում

_ՇԴ տարածվածությունը 1980 թվականի 4.7 %-ից 2014-ին հասել է 8.7 %-ի,

_ՇԴ տարածվածությունը զգալիորեն արագ է աճում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում,

_ՇԴ կուրության, երիկամային անբավարարության, սրտամկանի ինֆարկտների, ինսուլտների, ստորին վերջույթների անդամահատման հիմնական պատճառներից է,

_առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի պահպանումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը կամ հետաձգել դրա առաջացումը:

Հայատանում վերջին 30 տարվա ընթացքում ՇԴ տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ, որը հիմնականում պայմանավորված է բնակչության ռիսկային վարքագծով և մի շարք այլ գործոններով` վաղ հայտնաբերման, բուժման և այլն:

2019 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում ՇԴ ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 96580 (3206.1 ըստ 100 000 բնակչի), կյանքում առաջին անգամ ախտորոշված հիվանդների թիվը կազմել է 10098 (340.9), մահվան դեպքերը` 524 (17.7):

COVID-19 տվյալները փաստում են, որ հիվանդության ընթացքը և այդ հիվանդությունից մահացածների գերակշռող մասի մոտ առկա են եղել ուղեկցող հիվանդություններ` սրտանոթային հիվանդություններ և ՇԴ:

Համավարակի պայմաններում ՇԴ հիվանդներն ավելի վտանգված են այդ հիվանդության ծանր ընթացքի` բարդությունների առաջացման և ելքի տեսակետից և խուսափում են դիմել բժշկական հաստատություններ գանգատների դեպքում, ինչն անթույլատրելի է, ավելին` անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում