Գերմանիան հրաշքով փրկվեց Հունգարիայի հետ խաղում և մտավ փլեյ-օֆֆ. Եվրո-2020
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում կայացան խմբային փուլի վերջին երկու հանդիպումները:
Գերմանիայի հավաքականը սեփական դաշտում մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Հուգարիայի հետ` 2:2: Դաշտի տերերը փրկարար գոլը խփեցին 84-րդ րոպեին, հակառակ դեպքում նրանք պարտություն կկրեին և դուրս կմնային պայքարից: Իսկ այդ ոչ-ոքիի շնորհիվ Գերմանիան զբաղեցրեց 2-րդ տեղը և մտավ փլեյ-օֆֆ:
Զուգահեռ ընդացող Պորտուգալիա - Ֆրանսիա խաղում նույնպես գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Ֆրանսիացիները վաստակեցին 5 միավոր և զբաղեցրին 1-ին տեղը: Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան 4 միավորով չնայած զբաղեցրեց 3-րդ տեղը, սակայն նույնպես նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
Այդպիսով հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի բոլոր զույգերը.
Ուելս – Դանիա
Իտալիա – Ավստրիա
Նիդեռլանդներ – Չեխիա
Բելգիա - Պորտուգալիա
Խորվաթիա – Իսպանիա
Ֆրանսիա – Շվեյցարիա
Անգլիա – Գերմանիա
Շվեդիա - Ուկրաինա
Կարծիքներ