ՆԱՍԱ-ն տիեզերագնացներին կսովորեցնի՝ ինչպես տիեզերքում լվանալ իրենց հագուստները

ՆԱՍԱ-ն տիեզերագնացներին կսովորեցնի՝ ինչպես տիեզերքում լվանալ իրենց հագուստները

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) տիեզերքում հագուստի լվացման մեթոդների մշակման համար սկսել է համագործակցել լվացքի փոշի արտադրող խոշոր ընկերության հետ, հայտնում է Associated Press-ը։

Ներկայում Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացներն իրենց հագուստները կրում են մինչև դրանց կեղտոտվելը, որից հետո դեն են նետում, սակայն ՆԱՍԱ-ն մտադիր է տիեզերագնացներին սովորեցնել՝ ինչպես կարելի է տիեզերքում լվանալ հագուստները և դրանք օգտագործել մի քանի անգամ։

Ըստ հաղորդման՝ այս տարեվերջին ՆԱՍԱ-ն Միջազգային տիեզերակայան կուղարկի Procter & Gamble Co-ի հետ համագործակցությամբ ստեղծված լվացքի առաջին փոշիները։

Միևնույն ժամանակ, հիշյալ ընկերությունը մշակում է նաև լվացքի չորացման մեքենա, որը հնարավոր կլինի ուղարկել «ինչպես Միջազգային տիեզերակայան, այնպես էլ Լուսին կամ Մարս»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում