Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև
Վրաստանում կրքերը չեն հանդարտվում։ Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Ցուցարարները դիրքավորվել են ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին լքել աշխատավայրը: Ոստիկաններ խնդրել են հեռանալ դարպասից, սակայն նրանք հրաժարվել են, ինչին հաջորդել է միջադեպը։
Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան սկսվել էր ապրիլի 15-ի առավոտյան և շարունակվել մինչև ուշ գիշեր:
Կարծիքներ