Բիլ Գեյթսը հարուստ երկրներին կոչ է արել արհեստական միս ուտել
Ամերիկացի գործարար, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մարդկությունը կլիմայական աղետից փրկելու համար խորհուրդ է տվել հարուստ երկրներին անցնել 100 տոկոսանոց արհեստական մսի օգտագործման:
Նա այդ մասին ասել է Technology Review պարբերականին տված հարցազրույցում:
Գեյթսը հույս է հայտնել, որ բուսական սպիտակուցներին անցումը կօգնի 20 տոկոսով նվազեցնել անասնաբուծության ժամանակ տեղի ունեցող մեթանի արտանետումների ծավալը:
Կարծիքներ