Կեսարիայում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Կեսարիայում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում դեկտեմբերի 21-ին հանդիպում են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները։

Ինչպես հայտնում են լրատվականները, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սկզբում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, իսկ հետո՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։

Երկկողմ հանդիպումներին հետևել է ևս մեկ՝ արդեն եռակողմ հանդիպում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում