ԵՄ-ն արգելել է եվրոյի վաճառքը, մատակարարումը և արտահանումը ՌԴ
Եվրամիությունն արգելել է եվրոյով արտահայտված թղթադրամների վաճառքը, մատակարարումը և արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ ֆինանսավորվող նախագծերում ներդրումներ կատարելը։ Համապատասխան կանոնակարգերը հրապարակվել են չորեքշաբթի ԵՄ պաշտոնական ամսագրում, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ խորհուրդն արգելել է ներդրումներ կատարել, մասնակցել կամ այլ կերպ նպաստել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համաֆինանսավորվող ապագա ծրագրերին։ Խորհուրդն արգելել է եվրոյով թղթադրամների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստան կամ Ռուսաստանի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի, այդ թվում՝ կառավարության և Ռուսաստանի Կենտրոնական բանկի կամ Ռուսաստանում օգտագործման համար», - ասվում է փաստաթղթում:
Կարծիքներ