Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հունիսի 21-ին, ժամը 20:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:30-ին: Այրվել են տան տանիքի (300 քմ) մոտ 100 քմ-ում կուտակված փայտյա կառուցատարրեր և կենցաղային իրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում