Կամո Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում դարձել է Ղազախստանի չեմպիոն

Կամո Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում դարձել է Ղազախստանի չեմպիոն

Ղազախստանի 2022 թվականի առաջնության չեմպիոն է հռչակվել «Աստանան»։ Մայրաքաղաքային ակումբը 7-րդ անգամ նվաճել է այս գավաթը, գրում է «Արմսպորտը»։

Վերջին՝ 26-րդ տուրում, թիմը հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթել է Կարագանդայի «Շախտյորին»։ Այս խաղում «Աստանայի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին։ Մրցաշրջանի ամբողջ ընթացքում Հովհաննիսյանը մասնակցել է 23 խաղի։ Հայ պաշտպանը այս տարվա հունվարին էր համալրել ղազախական թիմի կազմը։

Ըստ աղբյուրի՝ «Աստանան» 53 միավորով զբաղեցրել է առաջին տեղը և 1 միավորով գերազանցել երկրորդ տեղում գտնվող «Ակտոբեին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում