Այսօր գթանք իրարու,խեղճ լինենք ու չամաչենք.Աննա Հակոբյանի գրառումը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«RESIGNATION
Այսօր գթանք իրարու,—
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չտենչանք ու հեռու
Տարիները չհիշենք։
Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք,—
Բանանք սրտներս մեռնող,—
Որբ լինենք ու չամաչենք։
Սիրենք իրար ու ներենք,—
Չնախատենք մեկմեկու,
Էլ չար սիրով չսիրենք,
Անչար լինենք ես ու դու։
Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չտանջենք,
Լինենք անչար ու հլու,—
Հեկեկանք ու չամաչենք...
Վահան Տերյան»:
Կարծիքներ