Կիևը 3 շաբաթով անցնում է խիստ լոքդաունի
Ուկրաինայում կորոնավիրուսի երրորդ ալիքն է մոլեգնում։ Չնայած դրան՝ նախարարների կաբինետը համազգային լոքդաուն չի հայտարարել, այլ այդ լիազորությունները տվել է տեղական կառավարման մարմիններին։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայում հերթով լոքդաուններ են հայտարարվում։ Առաջինը կփակվի մայրաքաղաք Կիևը։
Կարանտինը կխստացվի մարտի 20-ին և կտևի 3 շաբաթ՝ մինչև ապրիլի 9-ը։ Ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ մայրաքաղաքի հիվանդանոցներում վիճակը կարող է դառնալ «աղետալի»։
Այսպիսով, Կիևում կփակվեն կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, համերգասրահները։ Կփակվեն ոչ առաջին անհրաժեշտության բոլոր խանութները, կարգելվի կրոնական արարողությունների, զանգվածային միջոցառումների անցկացումը։ Մարզական միջոցառումները կանցնեն առանց հանդիսատեսի։ Ռեստորանները և սրճարանները կփակվեն, կգործի միայն առաքման ծառայություն։
Հասարակական տրանսպորտում դիմակ կրելը կլինի պարտադիր, իսկ ուղևորների քանակը չպետք է գերազանցի առկա տեղերի 50 %-ը։
Սահմանափակումները խստացվել են նաև Լվովի, Խարկովի շրջանններում, Վիննիցայում։
Կարծիքներ