Չինաստանում ավելի քան 100 հավելված են հեռացրել Համացանցը «մաքրելու» շրջանակներում
Չինաստանը 105 հավելված Է հեռացրել, ներառյալ TripAdvisor Inc ամերիկյան տուրիստական ֆիրմայի ծրագիրը, երկրի հավելվածների մարկետներից՝ Համացանցը այն կոնտենտից մաքրելու նոր արշավի շրջանակներում, որը կապված Է պոռնոգրաֆիայի, մարմնավաճառության, ազարտային խաղերի եւ բռնության հետ:
Չինաստանի կիբեռտարածության վարչակազմը դեկտեմբերի 8-ին իր կայքում հաղորդել Է, որ հավելվածները խախտել են երեք օրենքներից մեկը կամ մի քանիսը, չներկայացնելով մանրամասներ, թե ինչին են վերաբերել այդ խախտումները:
Իշխանությունները հայտարարել են, որ արշավն սկսել են նոյեմբերի 5-ին՝ ի պատասխան վիրավորական համարվող կոնտենտին հասարակայնության բացասական արձագանքին: Նրանք հայտարարել են, որ կշարունակեն կարգի բերել հավելվածները եւ ժամանակին հեռացնել նրանք, որոնք խախտում են օրենքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ