ԱՄՆ հիվանդանոցում հրաձգության հետևանքով երկու բուժքույր է զոհվել

Շաբաթ օրը Տեխաս նահանգի Դալլասի հիվանդանոցներից մեկում հրաձգության հետևանքով երկու բուժքույր է սպանվել։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը ՝ վկայակոչելով ոստիկանությանը և բուժհաստատության ներկայացուցիչներին։
Նրանց խոսքով՝ ձերբակալության ժամանակ վիրավորված կասկածյալը տեղափոխվել է այլ հիվանդանոց։ Նրա ինքնությունը և սպանվածների ինքնությունը չի բացահայտվել։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Կարծիքներ