Ֆինլանդիան հայտարարել է առաջիկա շաբաթներին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մտադրության մասին
Ֆինլանդիան մոտակա շաբաթների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ կուղարկի։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Էրկկի Տուոմիոյան։
«Ես ասացի, որ Ֆինլանդիան ունի ուժեղ մեծամասնություն ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում և՛ հասարակական կարծիքի, և՛ խորհրդարանում, ինչը նշանակում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի առաջիկա շաբաթներին», - ասել է Թուոմիան գրում է Helsingin Sanomat թերթը։
Կարծիքներ