Պետդեպ. ԱՄՆ-ն չի հրապարակի վիզային սահմանափակումներ ունեցող ռուսաստանցիների տվյալները
ԱՄՆ-ը չի հրապարակի այն ռուսների մասին տեղեկությունները, որոնց վրա ԱՄՆ վարչակազմը սահմանել է վիզային սահմանափակումներ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Ինչպես գիտեք, վիզաների տվյալները գաղտնի են»,- ասել է նա։ «Մենք, իհարկե, պահում ենք բոլոր նրանց ցուցակը, ովքեր ստացել են ԱՄՆ վիզա»,- ասել է Փրայսը։
Կարծիքներ