Բելգիայում կորոնավիրուսի պատճառով կրկին խիստ կարանտին է սահմանվել

Բելգիայում կորոնավիրուսի պատճառով կրկին խիստ կարանտին է սահմանվել

Կորոնավիրուսային վարակի շարունակական աճի պատճառով Բելգիայի իշխանությունները որոշել են ընդլայնել սահմանափակումները, հայտնել է վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այսպես, երկրում մեկ շաբաթով (մինչեւ նոյեմբերի 16-ը) կերկարաձգեն դպրոցական արձակուրդը, ինչպես նաեւ կփակեն ոչ կենսական նշանակության բոլոր խանութները (բացառությամբ մթերայիններից եւ սուպերմարկետներից), վարսավիրանոցները: Բացի այդ, կարգելվի հյուրեր ընդունել, իսկ աշխատանքը, որտեղ հնարավոր է, կդառնա հեռավար:

Դե Կրոոն նշել է, որ երկրում շատ հիվանդանոցներ արդեն գերծանրաբեռնված են:

«Մենք այլ ելք չունենք, քան հնարավորինս սահմանափակել տարածումը եւ կոտրել այդ միտումը»,- բացատրել է նա:

Նա հավելել է, որ «դրանք շատ կոշտ ու ցավոտ միջոցներ են, բայց հիմնված են փաստերի ու հաշվարկների վրա»:

Սահմանափակումները կգործեն մինչ դեկտեմբերի կեսը: Բելգիայում բոլոր սրճարաններն ու ռեստորաններն արդեն փակվել են, գործում է պարետային ժամ, եւ պաշտպանիչ դիմակներ կրելը ամենուր պարտադիր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում