Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2.7 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2.7 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 12-ից 14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 600 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1 հա, Ջրվեժ գյուղում՝ 300 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 6000 քմ,

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում՝ 1 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 2.7 հա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում