ԱՄՆ-ը Սիրիայից Իրաք Է տարել նավթով լի 80 բենզատարներ

ԱՄՆ-ը Սիրիայից Իրաք Է տարել նավթով լի 80 բենզատարներ

Ամերիկյան ուժերի ավտոշարասյունն Իրաք Է տարել 80 ավտոցիստեռն՝ սիրիական նավթով: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մի տեղական աղբյուր:

Ըստ գործակալության տվյալների՝ «Էլ Վալիդ» անցակետով ամերիկացիներն Իրաքի տարածք են տեղափոխել բեռնատարների շարասյուն, որի կազմի մեջ Էին մտնում նավթով 80 ավտոցիստեռններ, ինչպես նաեւ այլ փոխադրամիջոցներ, այդ թվում բեռնատար սառնավտոներ: Նշվում Է, որ ավտոշարսյունն ուղեկցել Է ամերիկյան զրահատեխնիկա: Համանման դեպք Է եղել օգոստսի 5-ին, երբ ամերիկացիները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» օգնությամբ հենց նույն հսկիչ անցակետով Իրաք են տեղափոխել նավթով 25 բենզատարներ:

Բացի դրանից, ինչպես ավելի վաղ նշել Է SANA-ն, հուլիսի 11-ին նրանք Սիրիայից տարել են ցորենով 24 բեռնատար, հուլիսի 4-ին Իրաք են ուղակել ցորենով 45 բեռնատար եւ նավթով բենզատարներ, իսկ մեկ օր առաջ՝ նավթով եւս 37 ցիստեռն: Սիրիայի Հասեքեի, Դեյր Զորի եւ Ռաքքայի նահանգների տարածքների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արեւելքում եւ հյուսիս - արեւելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կողմից, որնոց աջակցություն Է ցույց տալիս ԱՄՆ-ը: 2015 թվականից ամերիկյան հրամանատարությունն ինը ռազմակայան Է ստեղծել այդ շրջանում: Դրանցից չորսը գտնվում Է Դեյր Զորի նահանգում՝ նավթի հանքավայրի մոտ, եւս հինգը՝ հարեւան Հասեքեի նահանգում, որը համարվում Է Սիրիայի շտեմարանը: Դամասկոսում ԱՄՆի ռազմական նեկայությունը որակում են որպես ապօրինի օկուպացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում