Միանգամից երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավ-արեւելքում
Օգոստոսի 9-ի առավոտյան միանգամից երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանում: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
3,5 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:24-ին Դմանիսում, որը գտնվում Է Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Սամեբա գյուղի մերձակայքում: 3,3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի Է ունեցել նույն տեղանքում առավոտյան ժամը 08:03-ին: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվությամբ երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի տարածաշրջաններում (Արեւմտյան Վրաստան): Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժը հանգեցրել Է մոտավորապես 200 մարդու մահվան, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ արդյունաբերական օբյեկտներ, հաղորդել Է Sputnik ռադիոն
Կարծիքներ