«Սպուտնիկ V»-ն ամենաարտահանվող պատրաստուկն Է դարձել Ռուսաստանի պատմության մեջ
COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութը ամենաարտահանվող դեղորայքային պատրաստուկն Է դարձել Ռուսաստանի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը:
«Գրանցման պահից անցած երկու տարվա ընթացքում «Սպուտնիկ V» պատվաստանյութն առավել արտահանվող դեղորայքային պատրաստուկն Է դարձել Ռուսաստանի պատմության մեջ եւ իրավամբ իրեն դրսեւորել Է որպես առավել արդյունավետ ու անվտանգ միջոցն աշխարհում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարելու համար»,-ասել Է Դմիտրիեւը. նրա խոսքը օգոստոսի 11-ին մեջբերում Է հիմնադրամի մամուլի ծառայությունը: Նրա խոսքով՝ պատրաստուկի անվտանգությունը հաստատում են ավելի քան 50 կլինիկական հետազոտությունների արդյունքները եւ «Սպուտնիկ V»-ի կիրառման տվյալները աշխարհի տարբեր տարածաշրջաններում (Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արեւելք եւ Լատինական Ամերիկա)՝ պատվաստման ազգային ծրագրերի շրջանակներում: ՌՈւՆՀ-ի ջանքերով պատրաստուկի զանգվածային արտադրության ապահովման համար պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել Է արտադրական գործընկերների միջազգային ցանց, ինչպես նաեւ ռուսական պատվաստանյութի թողարկման տեղայնացում իրականացվել 18 երկրների 27 հարթակներում»,-հայտնել Է Դմիտրիեւը:
ՌՈՒՆՀ-ի ղեկավարը հիշեցրել Է, որ հիմնադրամի նախաձեռնությամբ նաեւ մշակվել Է «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը: ՌՈՒՆՀ-ն հիմնական ներդրողն Է «Սպուտնիկ V» եւ «Սպուտնիկ Լայթ» պատրաստանյութերի մշակման ու արտադրության գործում: «Սպուտնիկ V»-ն կիրառման հավանության Է արժանացել ավելի քան 4 միլիարդ բնակչություն ունեցող 71 երկրում, իսկ «Սպուտնիկ Լայթը»՝ ավելի քան 30 երկրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ