Թուրքիան դեռևս չի փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով

Թուրքիան դեռևս չի փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում չի փոխվի, և որ այդ երկրների՝ դաշինքին անդամակցելու համար պետք է քայլեր ձեռնարկվեն թուրքական կողմի մտահոգությունները փարատելու ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Մենք կսպասենք կոնկրետ քայլերի Հելսինկիից և Ստոկհոլմից։ Մինչ այդ, մեր վերաբերմունքը խնդրին կմնա անփոփոխ»,- ընդգծել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են փարատել Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեն աջակցել PKK-ին, որից հետո Թուրքիան դեմ չի լինի այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում