Էրդողանը մեկնաբանել է G20-ի գագաթնաժողովին չգնալու Պուտինի որոշումը

Էրդողանը մեկնաբանել է G20-ի գագաթնաժողովին չգնալու Պուտինի որոշումը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նպատակահարմար է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Ինդոնեզիայում G20-ին, սակայն դա ՌԴ ղեկավարի որոշումն է, որը, ըստ նրա, սխալ է քննարկել։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում RIA Novosti-ին հայտնել էին, որ G20-ի գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը գլխավորելու է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

G20-ը միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր ֆորումն է, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 85%-ը, համաշխարհային առևտրի ավելի քան 75%-ը և աշխարհի բնակչության մոտ երկու երրորդը: Այս տարի G20-ի գագաթնաժողովը կանցկացվի Բալիում նոյեմբերի 15-16-ը։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում