Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Դ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող որոշ հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական, առևտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման վրա։

Բացի այդ, պետությունների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները Ռուսաստանի և Իրանի գերատեսչությունների միջև։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում