Պուտինն Ուկրաինայի հետ կապված իրավիճակը Ռուսաստանի համար անվանել է ճակատագրի, կյանքի ու մահվան հարց
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Արևմուտքի համար միայն մարտավարական դիրքորոշման հարց է, իսկ Ռուսաստանի համար՝ կյանքի ու մահվան հարց։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Թաքեր Կարլսոնի հետ իր հարցազրույցի «պատմական մասը»։
Նա նշել է, որ և՛ ռուս, և՛ օտարերկրյա ընթերցողների համար կարևոր է հասկանալ, թե որքան զգայուն և կարևոր է Ռուսաստանի համար «այն ամենն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ»։
«Նրանց համար (Արևմուտք) սա նրանց մարտավարական դիրքի բարելավում է, բայց մեզ համար սա ճակատագիր է, սա կյանքի և մահվան հարց է: Ես ուզում էի այն մարդիկ, ովքեր կլսեն հարցազրույցը, հասկանային՝ հաջողվել է ինձ, թե՝ ոչ, ես չէ, որ պետք է դատեմ», - ընդգծել է Պուտինը։
Պուտինի հարցազրույցը Կարլսոնի հետ հրապարակվել է փետրվարի 9-ի գիշերը։ Երկու ժամ տևած զրույցի զգալի մասը նվիրված էր ուկրաինական հակամարտությանը և Ռուսաստանի հարաբերություններին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ։ Ինքը՝ լրագրողը, ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականին արդեն փորձել է հարցազրույց անցկացնել Ռուսաստանի ղեկավարի հետ, սակայն ԱՄՆ իշխանությունների կողմից արգելք է ստացել։
Կարծիքներ