Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվը հասել է 141 հազար 145-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վիրուսի 228 նոր դեպք, որից 68-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 7 մլն 224 հազար 56 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 997 հազար 50-ը: 991 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 64 մլն 355 հազար 984 քաղաքացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը ստացել է 57 մլն 586 մլն 61 քաղաքացի: Իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 95 հազար 727-ի:
Կարծիքներ