Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան

Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը մրցեց մեկ այլ հայազգի գրոսմայստերի` Սամուել Սևյանի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Երրորդ տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներ են՝ 2-ական միավորով` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Հանս Նիմանը:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում