Լեբրոն Ջեյմսն NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ փուլերում 8000 միավոր հավաքած միակ բասկետբոլիստն է
«Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ փուլերում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիսն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում «Լոս Անջելես Լեյքերս»-ը, մրցելով «Դենվեր Նագեթս»-ի հետ, զիջել է 111:114 հաշվով: Այս հանդիպումից հետո Լեբրոն Ջեյմսի վաստակած միավորների քանակն անցնել է 8000-ը: Լեբրոն Ջեյմսը միակ բասկետբոլիստն է, ով նման արդյունքի է հասել այս մրցափուլում:
Ավելի վաղ` դեռևս փետրվարին, «Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը դարձել էր NBA-ի բոլոր ժամանակների ամենաշատ միավորներ հավաքած բասկետբոլիստը: NBA-ի հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ը մրցել էր «Օկլահոմա Սիթի»-ի հետ, որտեղ Լեբրոն Ջեյմսը հավաքել էր 36 միավոր` NBA-ում իր հավաքած միավորների ընդհանուր թիվը հասցնելով 38.388-ի: Այսպիսով` նա դարձել էր NBA-ի պատմության ամենաշատ միավոր հավաքած բասկետբոլիստը: Ջեյմսը գերազանցել է մինչ այդ ընդհանուր առմամբ 38.387 միավոր հավաքած Կարիմ Աբդուլ-Ջաբարայի ռեկորդը: Ջեյմսը մասնակցել է 1410 հանդիպման, իսկ Ջաբարան` 1560:
Կարծիքներ