Լևոն Արոնյանը New In Chess Classic մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում հաղթել է Ուեսլի Սոյին

Լևոն Արոնյանը New In Chess Classic մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում հաղթել է Ուեսլի Սոյին

New In Chess Classic մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում Լևոն Արոնյանը 3-1 հաշվով հաղթել է ամերիկացի շախմատիստ Ուեսլի Սոյին։

Արոնյանն առաջին մրցախաղում տարել է 3 հաղթանակ, մեկ պարտիայում էլ պարտություն է կրել։ Երկրորդ մրցախաղում չպարտվելու դեպքում հայ շախմատիստը ձեռք կբերի կիսաեզրափակչի ուղեգիր, իսկ պարտվելու դեպքում հաշիվը կհավասարվի, և կանցկացվի լրացուցիչ մրցախաղ:

Մյուս զույգերի առաջին հանդիպումներում Մամեդյարովը հաղթել է Ֆիրուջային, Նակամուրան՝ Լյեմին, իսկ Կարլսեն-Ռաջաբով մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում