Բորոդինան քննադատել է 20 հազար ռուբլի /150 հազ. դրամ/ աշխատավարձ ստացողներին
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instagram-ում հայտարարել է, որ ամսվա ընթացքում 20 հազար ռուբլի /150 հազ. դրամ/ աշխատավարձ ստացող մարդիկ անձամբ են դրանում մեղավոր։
Նրա խոսքով՝ կյանքում տեղի է ունենում միայն այն, ինչ մենք ենք թույլ տալիս։ «Եթե դուք 20 հազար ռուբլի /150 հազ. դրամ/ աշխատավարձ եք ստանում, դրանում ես չեմ մեղավոր։ Դուք եք դա ընտրել ձեզ համար, որոշել։
Եթե դուք ամուսնացել եք և դժբախտ եք, չեք կարողանում ապրել և աշխատել, ես ձեզ չեմ խնդրել այդպես ապրել»,- գրել է Բորոդինան։
Հեռուստահաղորդավարուհին թվել է գումարային խնդիրները լուծելու տարբերակներ. փոխել մասնագիտությունը, դասընթացների գնալ և «նախանձը դրական մոտիվացիայի վերածել»։ Նա հավելել է, որ չար մեկնաբանություններ գրելու փոխարեն ավելի լավ է զբաղվել ինքնակրթմամբ։
Ավելի վաղ լրատվամիջոցները բացահայտել էին Բուզովայի ու Բորոդինայի եկամուտները «Դոմ» շոուից։
Կարծիքներ