Նեյմարը, Մբապեն ու Վերատին չեն խաղա «Մոնպելիեի» դեմ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է Չեմպիոնների լիգայի վերջին տուրի հանդիպումից առաջ հանգստի հնարավորություն տալ կիսապաշտպան Մարկո Վերատիին եւ հարձակվողներ Նեյմարին ու Կիլիան Մբապեին։ Նրանք բաց կթողնեն «Մոնպելիեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է Le Parisien-ը։
Դեկտեմբերի 8-ին փարիզյան թիմը կընդունի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»։ H խմբում «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու «ՌԲ Լայպցիգը» վաստակել են 9-ական միավոր։ «Իստանբուլ Բաշակշեհիրը» 3 միավորով վերջինն է։
«Մոնպելիե» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։
Կարծիքներ