ԱՄՆ-ում 5-ամյա երեխան մահացել է կորոնավիրուսից, չնայած բժիշկները հիվանդանոցից տուն էին ուղարկել
ԱՄՆ-ի Ամարիլլո քաղաքից 5 տարեկան Թագան Ուայթի ինքնազգացողությունը հոկտեմբերի 27-ին կտրուկ վատացել է: Երկու ծանր օր անցկացնելուց հետո երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Շտապօգնության բժիշկները նշել են, որ աղջնակի մոտ կորոնավիրուս է եւ ուղարկել են տուն՝ ասելով, որ երեխաների համար այս վարակը վտանգավոր չէ:
Ընդամենը 15 ժամ անց երեխան մահացել է: Աղջկա մայրը՝ Լաստասսիան, պատմում է, որ փոքրիկը միշտ դիմակ է կրել, հետեւել հակահամաճարակային կանոններին:
Փոքրիկի ծնողները նշում են, որ նա առողջ է եղել, շատ քիչ է հիվանդացել, սակայն արդյունքում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է:
Կարծիքներ