Ուկրաինայում ավելի քան 6 մլն բաժանորդ մնացել է առանց հոսանքի․ Զելենսկի

Ուկրաինայում ավելի քան 6 մլն բաժանորդ մնացել է առանց հոսանքի․ Զելենսկի

Ուկրաինայի տարածքում ավելի քան 6 միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ նոյեմբերի 25-ի երեկոյան անջատումները շարունակվում են երկրի շրջանների զգալի մասում ու Կիևում։ Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի տարածքում շարունակել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում