Իրանն անհանգստացած է Ադրբեջանի մի շարք շրջաններում Իսրայելի ներկայությամբ

Իրանն անհանգստացած է Ադրբեջանի մի շարք շրջաններում Իսրայելի ներկայությամբ

Իրանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից` Լեռնային Ղարաբաղի իրավիճակից օգտվելով, իրենց սահմաններին մոտենալու փորձի առթիվ, РИА Новости- ի հաղորդմամբ` ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերը զորավարժություններ էին անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մոտ` երկրի հյուսիս -արեւմուտքում:

Իլհամ Ալիևն էլ ասել է, թե Ադրբեջանի քաղաքացիներն «արդարացի հարցեր» են ունենում, թե ինչու Իրանը նախկինում զորավարժություններ չէր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին, երբ Ղարաբաղի մի շարք տարածքներ գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում