Պենտագոնի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի բովանդակությունը
Ավելի քան 2,3 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը կներառի լրացուցիչ հակաօդային պաշտպանություն, հակատանկային զենք և զինամթերք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Այս փաթեթը կներառի հակաօդային պաշտպանության հավելյալ միջոցներ, հակատանկային զենքեր, ինչպես նաև կարևոր զինամթերք մեր զինանոցից»,- ասել է Օսթինը Վաշինգտոնում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպման ժամանակ։
Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Օսթինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները նպատակ ունեն կազմակերպության և Ուկրաինայի միջև կամուրջ կառուցել՝ վերջինիս ապագա մուտքի համար:
Կարծիքներ