Լեհաստանում տղամարդուն 3.5 մլն դոլար կփոխհատուցեն 18 տարի բանտում անցկացնելու դիմաց

Լեհաստանում տղամարդուն 3.5 մլն դոլար կփոխհատուցեն 18 տարի բանտում անցկացնելու դիմաց

Լեհաստանի բնակիչ Տոմաշ Կոմենդան շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կստանա բանտում 18 տարի առանց մեղավորության անցկացնելու դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

18 տարի առաջ Լեհաստանի քաղաքներից մեկում մահացել էր 15 տարեկան մի աղջիկ, ում բռնաբարել էին և սառնամանիքին թողել դրսում: Կատարվածի համար մեղավոր էր ճանաչվել 23-ամյա Կոմենդան, ում 25 տարվա ազատազրկման էին դատապարտել:

Վերջերս գործում նոր մանրամասներ էին ի հայտ եկել, որոնք ապացուցել էին, որ Տոմաշ Կոմենդան անմեղ է. նա ազատ էր արձակվել:

Ազատ արձակվելուց հետո Կոմենդան որոշել էր պետությունից փոխհատուցում պահանջել բանտում անցկացրած տարիների դիմաց, ինչն էլ բավարարվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում