Թուրքմենստանում այսօր տեղի կունենան խորհրդարանական և տիմ ընտրություններ
Կիրակի օրը Թուրքմենստանում տեղի կունենան VII գումարման մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ։ Նույն օրը կընտրվեն մարզերի, շրջանների, քաղաքների ժողովրդական խորհուրդների անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Երկրի քաղաքացիները պետք է ընտրեն խորհրդարանի 125 պատգամավորի։ Քվեարկությունը կանցկացվի միամանդատ ընտրատարածքներում. Ընդհանուր առմամբ, տարբեր մակարդակների պատգամավորների և ավագանիների անդամների ընտրությունների համար կազմակերպվել է 7222 ընտրատարածք։
Կարծիքներ