Գեղարքունիքում վթարի հետևանքով հոսպիտալացվածներից 18-ամյա ուղևորը մահացել է
Երեկ «Վարդենիս» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է ապրիլի 11–ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունը պարզել է, որ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Մայիս Պողոսյանը, ЗИЛ 131-ը, որը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, վարել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 28-ամյա Արամ Սահակյանը, իսկ Volkswagen Passat-ը պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Աղաբեկյանին, որը ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է:
Վթարի հետևանքով Մ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 18-ամյա Ռաֆայել Գևորգյանը, 24-ամյա Նարեկ Բարսեղյանը, ով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է և 18-ամյա Ժիրայր Արզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ որոշ ժամանակ անց Ռ. Գևորգյանը մահացել է:
Կարծիքներ