«Օմիկրոնը» տարածվում է տագնապալի արագությամբ. Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակը տագնապալի արագությամբ տարածվում է ամբողջ մոլորակում՝ հայտնում է «Հայկական ժամանակը»։
Նիդեռլանդները կրկին մտցրել է խիստ սահմանափակում. նոր մուտացիայի առաջացման հետ կապված դեպքերի կտրուկ աճի պատճառով Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել, Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի վեց հանդիպումներից հինգը չեղարկվել են։
Դատելով վիճակագրությունից՝ համաճարակի հաջորդ ալիքը շարունակվում է, սակայն հիվանդացության ցուցանիշը փոքր-ինչ նվազում է։ Ջոնս Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում վարակվել է մոտ 4,3 մլն մարդ, իսկ մեկ շաբաթ առաջ՝ մոտ 4,36 մլն մարդ։ Միևնույն ժամանակ, աճի վերջին գագաթնակետը գրանցվել է օգոստոսին:
Այնուամենայնիվ, հիվանդացության ներկայիս ցուցանիշները մի փոքր ավելի բարձր են, քան անցյալ տարվա դեկտեմբերի վերջին (գրեթե 4 միլիոն), երբ դեռ չկար Omicron տարբերակ, և շատ երկրներում գործում էին շատ ավելի խիստ սահմանափակող միջոցներ, քան հիմա:
Կարծիքներ