Թուրքիան պետք է դադարեցնի սադրանքները Միջերկրական ծովի արեւելքում․ ԳԴՀ ԱԳ նախարար
Թուրքիան պետք է դադարեցնի բնական ռեսուրսների արդյունահանումը Միջերկրական ծովի արեւելյան ջրերում՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առաջընթացի հասնելու համար: Այս մասին Աթենք կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը, հայտնում է Reuters-ը:
«Ինչ վերաբերում է արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի հորատմանը, մենք ունենք շատ հստակ դիրքորոշում՝ միջազգային իրավունքը պետք է պահպանվի, այնպես որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առաջընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Անկարան դադարեցնի սադրանքները Միջերկրական ծովի արեւելքում»,- ասել է Մաասը:
Կարծիքներ