Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձուն գյուղում
Օձուն գյուղի մի տնից բերման է ենթարկվել 57-ամյա Սանասար Ղ.-ն, որը հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին Օձուն գյուղի մի տնից բերման է ենթարկվել 57-ամյա Սանասար Ղ.-ն, որը հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Կարծիքներ