«Բորժոմի»-ի արտադրության գործարաններում աշխատանքը կաթվածահար վիճակում Է
Վրաստանում «Բորժոմի» հանքային ջրի արտադրության գործարանների աշխատողներն անժամկետ եւ լայնընդգրկուն գործադուլ են հայտարարել. գործարաններում աշխատանքը դադարեցվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է Արհմիությունների նախագահ Գեորգի Դիասամիձեն՝ հանդես գալով Բորժոմի ակցիայի ժամանակ:
Ապրիլի վերջին IDS Borjomi ընկերությունը հաղորդել Է Վրաստանում արտադրության ժամանակավոր դադարեցման մասին, որի պատճառը Ուկրաինայի իրադրությամբ պայմանավորված ֆինանսական խնդիրներն են: Աշխատողներին առաջարկել են նոր պայմաններ, մի մասը դրանց հետ չի համաձայնել եւ սկսել Է բողոքի ակցիաներ: Դրա հետեւանքով ազատվել Է 50 մարդ: «Ոչ մի Էսկալացում, ոչ մի դիմակայություն:
Մենք չենք պատրաստվում դիմակայել միմյանց: Մենք չենք պատրաստվում խախտել օրենքը: Մենք խաղաղ ու հանգիստ կերպով կգնանք մինչեւ հաղթանակ, որքան ժամանակ Էլ որ դրա համար պահանջվի»,-ասել Է Դիասամիձեն: Ինչպես նշել Է Դիասամիձեն, լիակատար հաղթանակ կհամարվի այն, երբ գործարաններ կվերադառնան առանց բացառության այն բոլոր աշխատողները, որոնք աշխատանքից հեռացվել Էին վերջին երկու-երեք ամսվա ընթացքում: Դիասամիձեի խոսքով՝ գործարանների բոլոր աշխատողները վարկեր ունեն բանկերում, եւ նրանք չեն կարող վճարել տոկոսները: Մարդկանց նյութական վիճակը ողբալի Է, հաղորդել Է Spitnik-ը:
Կարծիքներ