Պետդեպում մեկնաբանել են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքները
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ի երկրները Բրյուսելում քննարկել են այն ոլորտները, որտեղ կարող են առաջընթացի հասնել՝ ամրապնդելով հավաքական անվտանգությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ։
«Այսօր կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց կարծիքներն են հայտնել այն ոլորտների վերաբերյալ, որոնցում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են համատեղ ջանքերով առաջընթացի հասնել, որպեսզի ամրապնդեն հավաքական անվտանգությունը բոլորիս և, ավելին, ամբողջ աշխարհի համար: Դրանք ներառում են ռիսկերի նվազեցման, ինչպես նաև թափանցիկության ապահովման, փոխգործակցության արդյունավետության բարձրացման և սպառազինությունների վերահսկման փոխադարձ գործողություններ», – հայտնել է դիվանագետը ։
Կարծիքներ